Use APKPure App
Get Օրենքի Տուն old version APK for Android
Lettera della legge nelle tue mani
Օրենքի Տունը ազգային եւ միջազգային օրենսդրության ներկայացման ճկուն համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում.
- Դիտարկել առանձին ոլորտ եւ ուսումնասիրել դրան վերաբերող բոլոր օրենքները, ենթաօրենսդրական ակտերը՝ ըստ ընտրված չափորոշիչների:
- Ուսումնասիրել առանձին իրավական ակտեր՝ դրանց կառույցն ապահովող առանձին մասերի, բաժինների, գլուխների եւ հոդվածների փնտրման համակարգով:
- Կիրառել աշխատանքային ամսաթիվ՝ համակարգում ներառված ողջ կոնտենտի հետ հարաբերման նպատակով: Որեւէ ամսաթիվ ընտրելու դեպքում այդուհետ համակարգը բոլոր իրավական ակտերը կներկայացնի տրված օրվա դրությամբ գործող տեսքով:
- Տեսնել ցանկացած իրավական ակտի նախորդող եւ հաջորդող փոփոխված տեսքերը՝ ըստ դրանց ուժի մեջ մտնելու ամսաթվերի: Բացի այդ, յուրաքանչյուր հաջորդող ինկորպորացիան տեղեկություն է պարունակում նախորդ տարբերակի նկատմամբ կիրառված փոփոխությունների վերաբերյալ:
- Օգտվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հղումներից: Ներքին հղումները անցումներ են տվյալ փաստաթղթի կազմում՝ ուսումնասիրվող նյութից դեպի այլ մասեր, բաժիններ, գլուխներ, հոդվածներ կամ դրա տարրեր, իսկ արտաքին հղումները անցումներ են այլ իրավական ակտերի:
- Օգտվել հակադարձ հղումներից, որոնք անցումներ են դեպի առանձին իրավական ակտերի կամ ուսումնասիրվող իրավական ակտի առանձին մասերի, բաժինների, գլուխների, հոդվածների կամ դրա տարրերի, որտեղ բացատրություններ կամ ուսումնասիրվող նյութի կիրառության վերաբերյալ գրանցումներ կան:
- Տեղեկացված մնալ օրենսդրական փոփոխությունների մասին՝ ըստ ընտրված չափորոշիչների, օրենքի տուն համակարգի ծանուցումը հասանելիություն է ապահովում էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:
Last updated on Jul 7, 2019
Բարի գալուստ Օրենքի Տուն
Caricata da
معاد قمبر
È necessario Android
Android 4.4+
Categoria
Segnala
Օրենքի Տուն
1.0 by Orenqi tun
Jan 14, 2020